Այս ձևանմուշը պատրաստվել է ԵՊՀ Կիրառական Վիճակագրություն և Տվյալների Գիտություն (ԿՎՏԳ) կրթական ծրագրի 2024թ.-ի շրջանավարտների կողմից՝ նպատակ ունենալով ստանալ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման կարգին համապատասխան LaTeX template։
Ուշադրություն։ Ձևանմուշում օգտագործված տեքստը գեներացված է լեզվական մեծ մոդելի կողմից։ Գեներացված տեքստը և հղումները կարող են չհամապատասխանել իրականությանը։
Ձևանմուշը օգտագործելու համար պետք է ներբեռնել այս ռեպոզիտորիայի ֆայլերը Download ZIP կամ git clone եղանակով, այնուհետև խմբագրել ՝template.tex՝ ֆայլը՝ գրելով Ձեր և ղեկավարի անձնական տվյալները, թեզի հայերեն, անգլերեն, ռուսերեն վերնագրերը համապատասխան դաշտերում, և շարադրել թեզի տեքստը։
Խմբագրված source-ը կոմպիլացնելու համար անհրաժեշտ է օգտագործել LuaLaTeX compiler-ը։ Overleaf online խմբագրիչում LuaLaTeX-ը կարող եք ընտրել որպես կոմիլյատոր` սեղմելով Menu կոճակի վրա և Comiler դաշտում ընտրելով LuaLaTeX, ինչպես ցույց է տրված ստորև նկարում
Ձևանմուշի pre-compile արված տարբերակը կարող եք տեսնել բացելով YSU-Master-Thesis-Template.pdf
ֆայլը։
Ձևանմշուշի՝ ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման կարգի հետ անհամապատասխանություններ գտնելու դեպքում խնդրում ենք ստեղծել խնդիրը նկարագրող issue, կամ խնդիրը նկարագրող և լուծող pull request։
Եթե հավանեցիք LaTeZ ձևանմուշը մագիստրոսական թեզերի պատրաստման համար, աստղ ⭐ դրեք ռեպոզիտորիային և կիսվեք Ձեր ընկերների հետ։ Հուսով ենք՝ այս ձևանմուշը հնարավորություն կտա մի փոքր ժամանակ խնայել, և փոխարենը կենտրոնանալ որակյալ հետազոտական աշխատանք կատարելու վրա: