layout | title | menu | order | lang | ref | permalink |
---|---|---|---|---|---|---|
page |
Նկարագրական տերմիններ |
true |
3 |
arm |
terms |
/terms-arm |
- 1. Վերնագիր (Պահանջվում է)
- 2. Ֆայլի անունը և նույնացուցիչները
- 3. Ստեղծող/ Աջակցող
- 4. Հրատարակողի տեղը (Առաջարկվում է)
- 5. Ամսաթիվ (Պահանջվում է)
- 6. Լեզու (Պահանջվում է)
- 7. Տեսակը (Պահանջվում է)
- 8. Ֆիզիկական նկարագրություն
- 9. Հաստատություն/շտեմարան (Պահանջվում է)
- 10. Իրավունքներ (Պահանջվում է)
- 11. Նկարագրություն (Առաջարկվող)
- 12. Սուբյեկտ (Առաջարկված)
- 13. Կապ (Առաջարկված)
- 14. Աղբյուր (Առաջարկվող)
Բառ, բառակապակցություն, գրանիշ կամ խմբերի գրանիշներ, որոնք անվանում են նկարագրվող ռեսուրսը:
Վերնագրերը կարող են տառադարձվել կամ տրամադրվել :Տառադարձված վերնագիրը հայտնվում է ռեսուրսում: Եթե ռեսուրսում ներգրված վերնագիր չկա, ապա վերնագիրը ակրող է կառուցվել անդրտվյալների օժանդակողի կողմից՝ տրամադրված ստեղծողի կողմից կամ սեփականատերը հանդիսացող հաստատությունից կամ վերցված լինի վկայակոչված աշխատությունից կամ մեկ այլ հուսալի աղբյուրից: Անհրաժեշտ չէ քառակուսի փակագծեր կիրառել՝ նշելու, որ տրամադրված վերնագիրը ռեսուրսից վերցված չէ:
Վերնագրում սկզբնական որոշիչ կամ անորոշ հոդեր մի ներառեք: Մեծատառերով գրելու ստանդարտ ամերիկյան ոճ օգտագործեք:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Déjeuner sur l'Herbe [տրամադրված վերնագրի օրինակ]
* Bacot family papers [տրամադրված]
* Sonatas for violin and piano [տառադարձված]
* Australian aboriginal painting about AIDS [տրամադրված]
* 1965 cityscape of Los Angeles looking northwest toward Santa Monica Mountains [տրամադրված]
Առարկայի ֆայլի անունը (ex. arce_0001.tiff
) արձանագրվում է «Filename» դաշտում: Ֆայլի անվանման լավագույն գործելակերպերի համար տե՛ս «File Naming & Organization Guide»-ը («Ֆայլերի անվանման և կազմակերպման ուղեցույց»):
Նույնացուցիչը համընդհանուր նույնացուցիչ է, ինչպես օրինակ՝ ISBN-ը, ISSN-ը, DOI-ը կամ OCLC համարը:
Տեղական ID-ն ցանկացած նույնացուցիչ է, որը տեղական մակարդակում նշանակվել է: Սա կարող է դարակի նշան, միավոր կամ կատալոգի համար լինել կամ որոշ դեպքերում՝ ֆայլի անունը՝ առանց ընդլայման (օր arce_0001
):
ՍՏԵՂԾՈՂԻ տարրը պահանջվում է (եթե հայտնի է), մինչդեռ ԱՋԱԿՑՈՂԻ տարրը առաջարկվում է:
ՍՏԵՂԾՈՂ. Միավորումը կամ միավորումները, որոնք առաջին հերթին պատասխանատու են ռեսուրսի բովանդակության կազմավորման համար (այսինքն՝ հեղինակ, լուսանկարիչ, նկարիչ և այլն): Այս տարրը պահանջվում է, եթե ռեսուրսն ստեղծողը հայտնի է:
ԱՋԱԿՑՈՂ.Նրանք, ովքեր պատասխանատու են մտավոր կամ գեղարվեստական բովանդակությանն աջակցմանը կամ ռեսուրսի ֆիզիկապես արտադրմանը և տարածմանը (այսինքն՝ հրատարակող, թարգմանիչ, խմբագիր, մատակարար և այլն):
Նախընտրելի է ստեղծողի կամ առաջարկողի անունը վերցնել ստանդարտ անվանման լիազորության ֆայլից: IDEP հավաքածուների համար նախընտրելի լիազորությունը «Virtual International Authority File»-ն («Միջազգային վիրտուալ լիազորության ֆայլ) (VIAF) է: Եթե ֆայլի անունը VIAF-ում չգտնվի, այլ լիազորության ֆայլերը, ինչպիսիք են «Library of Congress Name Authority File»-ը («Կոնգրեսի գրադարանի լիազորության անունները») (LCNAF), «Union List of Artists' Names»-ը («Նկարիչների անունների միավորման ցանկը») (ULAN) կամ այլ պետական լիազորությունկարող է օգտագործվել: Եթե անունն առկա չէ լիազորության ֆայլում, Դուք կարող եք այն հաստատել հաշվաթերթում՝ օգտագործելով «LASTname»
, «FIRSTname»
ձևը:
Լիազորություն սյունակում նշեք լիազորման աղբյուրի գաղտնագիրը, որից անունը վերցվել է (VIAF, LCNAF, ULAN և այլն): Եթե անունը լիազորության ֆայլում առկա չէ, ապա աղբյուրի գաղտնագիրը պետք է լինի «local»:
Բազմակի ստեղծողների և/կամ աջակցողների (նույն տեսակի) դեպքում, մուտքագրեք յուրաքանչյուր անունը՝ առանձնացված «/»-ով դաշտի մեջ:Աջակցողների բազմաթիվ տեսակների համար (1 խմբագիր, 1 թարգմանիչ), անունները մուտքագրեք ԱՋԱԿՑՈՂԻ առանձին սյունակներում: Աջակցողի սյունակները պետք է սահմանվեն՝ նշելու կատարած դերը (այսինքն՝ հրատարակող, խմբագիր և այլն): Ձևանմուշի դեպի ներքև սահող ցանկում մի քանի մատչելի ընտրանքներ կան: Եթե դրանք ճշգրտորեն չեն արտացոլում դերը, Դուք կարող եք ի նկատի ունենալ «MARC Code List: Relator codes»-ը կամ «ULAN role table»-ը:
Եթե ՍՏԵՂԾՈՂՆ անհայտ է, անդրտվյալների աջակցողներին շատ խրախուսվում է օգտվել ԱՋԱԿՑՈՂ տարրից:
ՕՐԻՆԱԿՆԵՐ(Ստեղծող)
* Master of Saint Francis (Italian, active 2nd half of 13th century) [նկարչի անվան օրինակ ULAN-ից]
* Big Deal Design (Firm) [նախագծողի անուն՝LCNAF-ից]
* Unknown Tahitian artist [artist's name from local authority file (ստեղծվել է CCO ուղեցույցների համաձայն)]
ՕՐԻՆԱԿՆԵՐ(Աջակցող)
* Landsforeningen for bøsser og lesbiske [հրատարակող, LCNAF-ից]
* Dickinson, John [նախագծող, ULAN-ից]
- Virtual International Authority File (VIAF) - նախընտրելի
- Library of Congress Name Authority File (LCNAF)
- Union List of Artists' Names (ULAN)
Այն վայրի անվանումը, որտեղ ռեսուրսը հրատարակվել է: (Հրատարակողի անունն ինքնին արձանագրվում է Աջակցող տարրում):
Տեղի անվան ձևը պետք է վերցվի առարկայից: երբ առարկան տեղ չի տրամադրում, օգտվեք ստանդարտ անվանման լիազորության ֆայլից, ինչպիսին է «Thesaurus of Geographic Names»-ը («Աշխարհագրական անունների հոմանիշների բառարան») (TGN) կամ «Library of Congress Name Authority file»-ը (LCNAF):
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Կոպենհագեն (Դանիա)
* Հավանա
Ժամանակահատվածի որևէ կետ, որն առնչվում է ռեսուրսի կյանքի շրջափուլի որևէ իրադարձության հետ (օրինակ՝ ստեղծում, հրատարակում, տպագրում, վերականգնում և այլն):
Ամսաթվին վերաբերող տվյալները կարող են սկիզբ առնել հենց ռեսուրսից կամ որևէ հուսալի ռեսուրսից, ինչպիսին է ռեսուրսին վերաբերող փաստաթղթերը և այլն: Այնտեղ, որտեղ ստույգ ամսաթվերը հայտնի չեն, անդրտվյալների աջակցողները պետք է ռեսուրսի համար հնարավոր ամսաթվերի շարք տրամադրեն, ինչպիսիք են տասնամյակը կամ դարը, երբ այն ստեղծվել կամ հրատարակվել է: Օգտվեք Նկարագրման տարրից անորոշությունը նկարագրելու համար, երբ անհրաժեշտ է:
Երբ բազմաթիվ ամսաթվեր, որոնք առնչվում են ռեսուրսին և դրանցից ոչ բոլորն են փաստացի՝ արձանագրելու համար, առաջնահերթությունը պետք է տրվի այն տեսակ(ներ)ին, որոնք օգտվողների համար ամենակարևորն են: Օրինակ՝ շինության կառուցման թվականը հավանաբար ավելի կարևոր է, քան դրա լուսանկարման ամսաթիվը կամ այն ամսաթիվը, երբ այդ լուսանկարը թվայնացվել է:
Անդրտվյալների աջակցողները պետք է ամսաթվերը տրամադրեն ռեսուրսի համար յուրահատկության համապատասխան մակարդակով: Եթե ռեսուրսի ճշգրիտ ամսաթիվը կամ ժամը հայտնի է, այն պետք է տրամադրվի:
- Ցուցադրման ամսաթիվ. Հարմար է ցուցադրման համար, այսինք՝ 26 օգոստոսի, 2016թ.
- Կարգավորված ամսաթիվ. թույլատրվում էսարքի մշակման համար (օրինակ՝ որոնումը սահմանափակող, արդյունքները դասակարգող): կարգավորված ամսաթիվը հետևում է հետևյալ ձևաչափին՝ՏԱՐԻ-ԱՄ-ՕՐ, օրինակ՝ 2016-08-26:
Օրինակներ | Ցուցադրման ամսաթիվ | Կարգավորված ամսաթիվ |
---|---|---|
Հրատարակման տարի | 1965 | 1965 |
Հնարավոր տարիների շարք | 1967-ից 1985-ի միջև | 1967/1985 |
Ամսաթվի ժամանակամիջոց | 1993-1995 | 1993/1995 |
Ստույգ ամսաթիվը | 26 հոկտեմբեր, 1969թ. | 1969-10-26 |
Դար | 19-րդ դար | 1801/1900 |
Մոտավոր հաշվարկված ամսաթիվ | Հուլիս կամ օգոստոս, 1991 | 1991-07/1991-08 |
Լեզվի նշանակումը, որով արտահայտված է ռեսուրսի բովանդակությունը կամ որը առաջնայինն է՝ ռեսուրսը հասկանալու համար:(Նշում. Ոչ թե անդրտվյալների արձանագրությունն ինքնին):
Օգտվեք ISO 639-3 գաղտնագրից՝ ռեսուրսի լեզվի համար (տես ստորև):
Եթե ոչ-տեքստային է, գաղտնագրեք որպես «zxx» (ոչ լեզվական բովանդակություն): Եթե լեզուն հնարավոր չէ որոշել, գաղտնագրեք որպես «und» (լեզու, որն անհնար է որոշել):
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* ara [Արաբերեն]
* eng [Անգլերեն]
* jpn [Ճապոներեն]
Ռեսուրսի բովանդակության բնույթը կամ ժանրը: Ֆայլի ձևաչափը, ֆիզիկական միջավայրը կամ չափերը նկարագրելու համարօգտվեք Ֆիզիկական նկարագրության տարրից:
Այս տարրի համար միշտ նույնացուցիչներ ներառեք:
Պահանջվող նույնացուցիչները.
Type.collection - Ընտրեք երկու արժեքից մեկը.
- Այո. Արձանագրությունը նախատեսված է ռեսուրսների հավաքման համար
- Ոչ. Արձանագրությունը նախատեսված է մեկ ռեսուրսի համար
Type.manuscript - Ընտրեք երկու արժեքից մեկը.
- Այո. Նկարագրվող ռեսուրսը ձեռագիր է
- Ոչ. Նկարագրվող ռեսուրսը ձեռագիր չէ
Type.typeOfResource - Ռեսուրսի բովանդակության ընդհանուր տեսակը: Անդրտվյալների ձևանմուշը պարունակում է ընդունելի պայմանների դեպի ներքև իջնող ցանկ (տեքս, անշարժ պատկեր, քարտեզագրական, ձայնի արձանագրություն, շարժվող պատկեր և այլն):
Type.genre - Կատեգորիա, որը բնութագրում է առանձնահատուկ ոճ, ձև կամ բովանդակություն, ինչպես օրինակ՝ գեղարվեստական, երաժշտական գրական ստեղծագործություն և այլն: Այս նույնացուցիչը ավելի յուրահատկություններ է թույլ տալիս, քան տերմինները, որոնք օգտագործվում են Type.typeOfResource-ում: Օգտվեք վերահսկվող բառարանից (Art & Architecture Thesaurus Online [AAT] նախընտրելի է), որտեղ հնարավոր է, հակառակ դեպքում տեմինը ճանաչեք որպես տեղական գլխագիր:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Type.collection: yes Type.manuscript: yes [Արձանագրություն՝ թվայնացված ձեռագրերի հավաքման համար]:
* Type.collection: yes Type.manuscript: no [Արձանագրություն թվայնացված պոստերների հավաքման համար]:
* Type.collection: no Type.manuscript: yes [Արձանագրություն՝ մեկ թվայնացված փաստաթղթի համար (առանձին կամ որպես ավելի մեծ հավաքածուի մի մաս):]
* Type.collection: no Type.manuscript: no [Արձանագրություն՝ մեկ թվայնացված պոստերի համար (առանձին կամ որպես ավելի մեծ հավաքածուի մի մաս).]
* Type.typeOfResource: անշարժ պատկեր
* Type.typeOfResource: ձայնի արձանագրություն
* Type.genre: պոստերներ
* Type.genre: Պարբերականներ
* Type.genre: Spaghetti Westerns
Այլ չափանիշներ և ուղեցույցներ
Type.genre -ի համար
- «Art & Architecture Thesaurus Online (AAT)» (նախընտրելի)
- «Basic Genre Terms for Cultural Heritage Materials» (BGTCHM)
- «Library of Congress Subject Headings» (LCSH)
- «Rare Books and Manuscripts Section Controlled Vocabularies» (RBMS)
- «Thesaurus for Graphic Materials» (TGM)
Ռեսուրսի ֆիզիկական միջավայրը, տարածությունը կամ չափերը: Այս միավորը մի քանի անդրտվյալների սխեմաներոմւ հայտնի է որպես «ձևաչափ»:
Ֆիզիկական նկարագրության տարրը կարող է օգտագործվել՝ ռեսուրսի մասին տեղեկություններ արձանագրելու համար.տարածություն, չափեր կամ միջավայր:
PhysicalDescription.extent (Պահանջվում է ). Ռեսուրսի միավորների, էջերի քանակը կամ տևողությունը (երկարությունը, ինչպեսօրինակ՝վայրկյաններով): (Կարող է նույնը լինել՝ կամ բնօրինակ ռեսուրսին կամ թվային առարկային վերաբերելով):
PhysicalDescription.dimensions (Առաջարկվում է) .Բնօրինակ ռեսուրսի չափերը, այդ թվում չափը կամ մասշտաբը:
PhysicalDescription.medium (Առաջարկվումէ). Ռեսուրսի նյութը կամ ֆիզիկական փոխադրողը (այսինքն այն նյութերը, որոնցից կազմված է ռեսուրսը):
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* PhysicalDescription.extent: 1 բացիկ
* PhysicalDescription.dimensions: 61 x 43 cm. (24 x 17 in.) [պոստեր]
* PhysicalDescription.extent: 95 min. [ֆիլմ]
* PhysicalDescription.dimensions: 161.5 cm. (շրջանակ, ոլորտ) [գլոբուս]
* PhysicalDescription.medium: pen and ink on paper
Այն շտեմարանի անունը, որտեղ ներկայումս գտնվում է ռեսուրսը:
Նախընտրեք անունը վերցնել ստանդարտ անվանման լիազորման ֆայլից, ինչպես օրինակ «Library of Congress Name Authority File»-ն է (LCNAF): Եթե անվանումը լիազորման ֆայլում առկա չէ, այն սահմանեք բովանդակության ստանդարտի համեմատ, ինչպես օրինակ՝ «Anglo-American Cataloguing Rules»-ը (AACR2), «Cataloging Cultural Objects»-ը (CCO) կամ«Describing Archives: a Content Standard»-ն (DACS) է:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Charles E. Young Research Library. Department of Special Collections
* Vorderasiatisches Museum (Berlin, Germany)
Ռեսուրսի ստեղծմանը և/կամ հրապարակմանը վերաբերող տեղեկություններ, որոնք առնչվում են առարկայի հետ կապված մտավոր սեփականության իրավունքներին:
Այս տարրի համար միշտ նույնացուցիչներ ներառեք:
Պահանջվող նույնացուցիչներ.
copyrightStatus. Միայն վերահսկման արժեքներ օգտագործեք:
- copyrighted – այս նյութը հեղինակային իրավունքի ներքո է
- public domain – նյութ, որը հանրային տիրույթում է (ավելի առանձնահատուկ հանրային տիրույթի արժեքներ են հետևում)
- public domain – ԱՄՆ դաշնային կառավարություն
- public domain - հատկացված (նշանակում է, որ իրավունքներ ունեցողը միավորը հատկացրել է հանրային տիրույթին)
- public domain – ժամկետն սպառած (ինչ-որ բանի համար, որի հեշինակային իրավունքի ժամկետն սպառվել է)
- unknown – եթե միավորի հեղինակային իրավունքի կարգավիճակն անհայտ է
publicationStatus: Ընտրեք երեք արժեքներից մեկը.
- հրատարակված
- չհրատարակված
- անհայտ
servicesContact: Կոտակտային տվյալներ որևէ ծառայության համար, որն առաջարկվում է այս միավորի առնչությամբ:Կարող են կոնտակտային տվյալներ լինել հայցված իրավունքների և/կամ հիմնական պատկերների համար: Այս նույնացուցիչի համար տվյալներ տրամադրելն (հատկապես հավաքման մակարդակում) առաջարկվում է՝ գնորդներին խրախուսելու և հնարավորություն տալու դիմել ճիշտ բաժանմունք՝ թույլտվության, արտոնագրման և բարձրորակ ֆայլերի համար:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Rights.copyrightStatus: copyrighted
* Rights.publicationStatus: published
* Rights.servicesContact: Doe, John ([email protected])
Ռեսուրսի բովանդակության հաշիվը և ռեսուրսին վերաբերող այլ նկարագրական տվյալներ: Նկարագրությունը կարող է տեղեկություններ ներառել, ինչպիսիք են՝ ամփոփումը, բովանդակության ցանկը կամ բովանդակության ազատ տեքստի հաշիվը:
Նույնացուցիչներ օգտագործեք՝ նկարագրության տարբեր տեսակները տարբերակելու համար( .abstract, .inscription, .note և այլն): Այս տարրն օգտագործելիս ողջամիտ եղեք. ռեսուրսին վերաբերող կարևոր տվյալները պետք է կորզվեն այլ տարրերից, եթե կիրառելի է:
ՕՐԻԱՆԿՆԵՐ
* Description.note: Date on back of poster, 1997, reflects when the vendor received the copy later acquired by the UCLA Library.
* Description.inscription: "Longhaired" Palisades High School students protest school's demand that they get hair cut. [from caption on resource.]
Որևէ գործի որև թեմա կամ նյութ, որը բացահայտորեն նշված է ռեսուրսում կամ դրա վերնագրում կամ անուղղակիորեն՝ դրա բովանդակությունում: Սուբյեկտները կարող են լինել անձինք կամ կազմակերպություններ, այլ ռեսուրսներ, վայրեր կամ թեմաներ:
Արտահայտիչ անուններ (անձնական, ընդհանուր, ընտանիք, հանդիպում), որոնք ռեսուրսի առարկան են կամ որոնք ներկայացվում են ռեսուրսում կամ դրա կողմից:
Նախընտրեք անունը վերցնել ստանդարտ անվանման լիազորման ֆայլից, ինչպիսին է օրինակ VIAF-ը կամ այլ աղբյուրներից, ինչպիսիք են «Library of Congress Name Authority File»-ը (LCNAF) կամ«Union List of Artists' Names»-ը (ULAN): Եթե անվանումը լիազորման ֆայլում առկա չէ, այն սահմանեք բովանդակության ստանդարտի համեմատ, ինչպես օրինակ՝ «Anglo-American Cataloguing Rules»-ը (AACR2), «Cataloging Cultural Objects»-ը (CCO) կամ «Describing Archives: a Content Standard»-ն (DACS) է:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Antoniani, Pietro, d ca. 1740-1805
* Institute without Boundaries
Այլ ռեսուրսների արտահայտիչ վերնագրերը (օր.՝ աշխատանքներ, այդ աշխատանքերի արտահայտումներ, անհատական տարրեր և այլն), որոնք ռեսուրսի առարկան են կամ որոնք ներկայացվում են ռեսուրսում կամ դրա կողմից:
Վերնագրի ձևը պետք է վերցվի ստանդարտ անվանման լիազորության ֆայլից, ինչպիսին է օրինակ«Library of Congress Name Authority File»-ը (LCNAF), որը միատեսակ վերնագրեր է պարունակում: Եթե վերնագիրն առկա չէ լիազորության ֆայլում, ստեղծեք վերնագիրը՝ բովանդակության ստանդարտներին համապատասխան, ինչպես օրինակ՝ AACR2, CCO կամ DACS:
ՕՐԻԱՆԿՆԵՐ
* Bible. O.T. Psalms
* Maha bha rata
Աշխարհագրական տեղանքների արտահայտիչ անուն, որոնք ռեսուրսի առարկան են կամ ներկայացված են դրանում կամ դրա կողմից:
Վայրի անունի ձևը պետք է վերցվի ստանդարտ անվանման լիազորության ֆայլից: IDEP-ի համար մենք առաջարկում ենք«Thesaurus of Geographic Names»-ը (TGN): Եթե անունն առկա չէ լիազորման ֆայլում, անունն ստեղծեք՝ բովանդակության ստանդարտի համաձայն, ինչպես օրինակ՝ AACR2 կամ CCO:
Տեղանքների անունների համար IDEP-ն օգտագործում է ստորադասական ձևը, առանձին սյունակներ հատկացնելով հետևյալի համար՝
- Subject.country
- Subject.city
- Subject.place (որոշակի տեղանքների համար քաղաքի, տարածքի կամ երկրի ներսում)
EXAMPLES
* Subject.place: Acequia Madre de Santa Barbara
* Subject.country: Iran
* Subject.city: Yerevan
Թեմաների, գործողությունների, իրադարձությունների, գաղափարների կամ առարկաների նկարագրություն կամ մեկնաբանություն, որոնք ռեսուրսի առարկան են կամ ներկայացված են դրանում կամ դրա կողմից: Պատկերների դեպքում, օգտվեք Առարկայի տարրից՝ կորզելու և՛ անյ, թե ինչի մասին է ռեսուրսը (հասկացություն) կամ ինչ է այն (նկարագրական), ինչպես որ կիրառելի է:
ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐ ՍՈՒԲՅԵԿՏԻ տարրի արժեքների ստեղծման համար
Առարկայի պայմանների ձևը պետք է վերցված լինի առարկայի ստանդարտ հոմանիշների բառարանից, ինչպիսիք են՝ LCSH, MeSH, AAT կամ TGM:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Fruit crate labels
* Depression (Mental state)
* Regional planning
* antimacassars
Կապակցված ռեսուրսի վկայակոչում: (Նշում. Այն առարկաները, որոնք թվային հավաքածուի մի մաս են կազմում, առարկայի և հավաքածուի միջև եղած կապը, որին այն պատկանում է, ինքնաբերաբար ստեղծվում է):
Այս տարրը մշտապես պետք է գնահատվի:
Առաջարկվող լավագույն գործելակերպն է վկայակոչել ռեսուրսը՝ շարքի կամ թվի միջոցով՝ հաստատելով պաշտոնական նույնականացման համակարգը, երբ հնարավոր է:
Հարաբերությունները կարող են փոխադարձաբար արտահայտվել (եթե հարաբերության երկու կողմերի ռեսուրսները նկարագրվում են) կամ միայն մեկ ուղղությամբ, նույնիսկ երբ մատչելի մշակում կա՝ փոխազդեցություն թույլ տալու համար: Եթե ազատ տեքստն օգտագործվում է՝ պաշտոնական շարքի կամ նույնականացնող թվերի միջոցով, վկայակոչումը պետք է համապատասխանաբար առանձնահատուկ լինի:Օրինակ, պաշտոնական մատենագիտության մեջբերումը կարող է օգտագործվել՝ առանձնահատուկ ռեսուրսի օգտվողներ ցույց տալու համար:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* Relation.hasVersion: IFDC report (Spanish edition) [example of a version in another edition, language, etc.]
* Relation.hasFormat: CD-ROM version: Health literacy. Washington, D.C. : National Academies Press, c2004.
* Relation.derivedFrom: Michelangelo Buonarroti, 1475-1564. Creation of Adam. [example of a work inspired by this painting]
Առնչություն ունեցող ռեսուրս, որից ծագում է նկարագրվող ռեսուրսը՝ ամբողջությամբ կամ մասնակիորեն: Այս տարրը նաև կարող է տեղեկություններ ներառել առարկայի սեփականության կամ պահպանման պատմության մասին:
Առաջարկվող լավագույն գործելակերպն է նույնականցնել առնչվող ռեսուրսները՝ շարքի համապատասխանեցմամբ՝ պաշտոնական նույնականացման համակարգի, երբ հնարավոր է: Սովորաբար այս տարածքում ռեսուրսի մասին տեղեկություններ ներառեք, որոնք մտավոր կերպով առնչվում են նկարագրված ռեսուրսին, բայց դյուրությամբ չեն հարմարեցվում կապի տարրին:
Հայտնաբերման տեղանքի կամ առարկայի պեղումների մասին տեղեկությունները պետք է մուտքագրվեն արձանագրության կա՛մ Subject կամ Coverage.Spatial տարրում:
Աղբյուրը սովորաբար չի օգտագործվի սկսված թվային առարկաների համար:
ՕՐԻՆԱԿՆԵՐ
* BM XV cent., II, p. 346 (IB.5874)
* Smithsonian Archives Record Unit 54, Joseph Henry Collection, 1808, 1825-1878, Box 1, Folder 6, Item 3